ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Գերմանիայում

Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Գերմանիայում
08.03.2014 | 12:19

Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի՝ մարտի 6-ին Բեռլինում, Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։
Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդն։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը և ջութակահար Դավիթ Խաչատրյանը։
Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ